Գլխավոր Լուրեր 5 տարի հետո մեր տնտեսության լոկոմոտիվը պետք է դառնան տեխնոլոգիաները․ Փաշինյան

5 տարի հետո մեր տնտեսության լոկոմոտիվը պետք է դառնան տեխնոլոգիաները․ Փաշինյան

4
0

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ծրագիրը, որը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ծրագրի մասին խոսելիս վարչապետն ասաց, որ առաջիկա 5 տարիներին ՀՀ Կառավարության նպատակն է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված որակյալ տնտեսություն ստեղծելը:

«5 տարի հետո մեր տնտեսության լոկոմոտիվը պետք է դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ իրենք նպատակ ունեն առաջիկա տարիներին հասնել նրան, որ մարդն ավելի քիչ աշխատանք կատարի, սակայն ավելի շատ արդյունք ստանա: