Գլխավոր Սպորտ 75 մլն եվրո՝ նոր տրանսֆերների համար․ Միլանը Ռանգնիկի հետ քննարկում է թիմի...

75 մլն եվրո՝ նոր տրանսֆերների համար․ Միլանը Ռանգնիկի հետ քննարկում է թիմի բյուջեն

9
0

Լրագրող Կարլո Լաուդիսը իր twitter-ում գրել է, որ «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը դեռ կարող է գլխավորել «Միլանը»:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրողը, ակումբը պատրաստ է 75 միլիոն եվրո տրանադրել նոր ֆուտբոլիստներ գնելու համար: Նշված գումարը չի ենթադրում ֆուտբոլիստների վաճառքից ստացված հավանական եկամուտները:

«Միլանը» այժմ Ռանգնիկ հետ քննարկում է բյուջեի մանրամասները: Խաղացողներին ընտրելու հարցում մասնագետին կտրվի ամբողջական իրավասություն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում է նաև Լուչիանո Սպալետին: