Գլխավոր Լուրեր Ադրբեջանը խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ. ԱԳՆ

Ադրբեջանը խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ. ԱԳՆ

6
0

Հերթական չհայտարարված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը լրագրողների ճեպազրույցում:

Ադրբեջանական կողմի նման վարքագիծը չի նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը։ «Մենք վստահ ենք մեր ուժերին։ Եվ այս վստահությունը  ոչ միայն թույլ է տալիս մեզ հավատարիմ լինել խաղաղությանը, այլեւ հանդես գալ խաղաղության դիրքերից»,- ասել է Աննա Նաղդալյանը։