Գլխավոր Լուրեր ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի մասին

ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի մասին

7
0

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցում ասաց, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի մասին հայտարարել էր նախարարը:

Աննա Նաղդալյանին հարց ուղղեցին նաև Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ կնքվելիք համաձայնագրի մասին: Խոսնակն ասաց, որ  մենք այս դեպքում երրորդ կողմ ենք, իսկ այս համաձայնագիրը կարգավորում է Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները: «Մեր դիրքորոշումը Արցախի հարցի մասին հայտնի է մեր միջազգային գործընկերներին, որոշ դեպքերում մեր եւ միջազգային գործընկերների դիրքորոշումը որոշ փաստաթղթերում ամրագրված է»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը: