Գլխավոր Աշխարհ American Airlines-ը դադարեցնում է չվերթները դեպի Պեկին և Շանհայ

American Airlines-ը դադարեցնում է չվերթները դեպի Պեկին և Շանհայ

8
0

Ամերիկյան American Airlines խոշորագույն ավիաընկերություններից մեկը հայտարարել է, որ ժամանակավորապես չեղարկում է իր չվերթները Պեկին և Շանհայ ուղղություններով՝ այդ երթուղիների նկատմամբ պահանջարկի անկման պատճառով, ինչն էլ պայմանավորված է կորոնավիրուսով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, չվերթները Լոս Անջելեսից կչեղարկվեն փետրվարի 9-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ չվերթները, որոնք Դալլասից և Լոս Անջելեսից իրականացվում են Հոնկոնգի ուղղությամբ, դեռևս պահպանվում են: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպի Չինաստան իրականացվող թռիչքների չեղարկման մասին հայտարարել էին ամերիկյան United, բրիտանական British Airways, հարավկորեական Air Seoul և ինդոնեզական Lion Air ավիաընկերությունները:

Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով 132 է, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 6000-ը: