Գլխավոր Լուրեր Ամռանը նախատեսվում է մաքրել Սևանա լճի ափամերձ մոտ 600 հա տարածք

Ամռանը նախատեսվում է մաքրել Սևանա լճի ափամերձ մոտ 600 հա տարածք

13
0

Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման համար քարտեզագրում է իրականացվել, ինչպես նաև տիեզերական պատկերներով, դրոններով ստացվել է անհրաժեշտ տեղեկատվություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախորդ տարի տարածքները չեն մաքրվել, քանի որ մեր կառույցների կողմից իրականացվեցին որոշակի վերլուծություններ և տվյալներ հավաքագրվեցին, որ կան համընկնումներ նախկինում կատարված աշխատանքների, տարածքների հետ կապված և այն աշխատանքների մասով, որոնք նախատեսվում էր իրականացնել 2018-2022 թվականներին: Մենք նպատակահարմար գտանք, որպեսզի այդ աշխատանքները դադարեցնենք, իրականացնենք նոր հաշվարկներ: Այս ուրբաթ՝ հունիսի 7-ին, մենք կունենանք մինչև 1901,5 նիշում ամբողջովին քարտեզագրում մաքրման ենթակա տարածքների վերաբերյալ»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այդ տարածքը լինելու է մոտ 600 հա: Քարտեզագրումից, տիեզերական պատկերներից ստացված տվյալների հիման վրա ամբողջ ծավալի չափով ՇՄ նախարարությունը պատրաստվում է դիմել կառավարությանը՝ մաքրման աշխատանքներ իրականացնելու համար: Այս առումով գերատեսչությունը համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի հետ, որ չոր տարածքներում մաքրումն իրականացվի համայնքի կողմից, փայտանյութը հատկացվի բնակիչներին: Պետությունն աշխատանքները նախատեսում է իրականացնել ավելի բարդ ու ջրածածկ տարածքներում: