Գլխավոր Լուրեր ԱՆ-ն ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը

ԱՆ-ն ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը

14
0

Արդարադատության նախարարությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հաշվի առնելով ներման խնդրագրերի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը, որոնք կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին  իրազեկելու եւ կատարումն ապահովելու նպատակով»,–նշված է նախարարության տարածած հայտարարությունում: