Գլխավոր Լուրեր Անասնաբուժական դեղերը դուրս հանել դեղատոմսով դուրս գրվողների ցանկից

Անասնաբուժական դեղերը դուրս հանել դեղատոմսով դուրս գրվողների ցանկից

26
0

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում դեղատոմսով դուրս գրվող դեղերի  որոշման քննարկմանն առաջարկեց  անասնաբուժական դեղերը դուրս հանել որոշումից, քանի որ հետագայում խնդիրներ կլինեն: «Նախարարությունում մասնագետների հետ քննարկել ենք դա: Ավելին՝ անասնաբուժության օրենքի փոփոխություն է լինելու, որով այս հարցին եւս անդրադարձ է արվելու»,- մանրամասնեց փոխնախարարը:

Վարչապետը հետաքրքրվեց՝  ինչ խնդիրներ կառաջանան, եթե որոշման մեջ փոփոխություն չլինի:

Մեզ մոտ լիցենզավորված անասնաբույժի ինստիտուտը կայացած չէ, պարզ չէ, թե ով է դուրս գրում դեղատոմսը, ով է վերահսկողությունն իրականացնում: Անանսաբուժական դեղամիջոցների ներմուծումը եւ շրջանառությունը վերահսկում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց՝ եթե անասնաբուժական դեղերը չկարգավորվեն, բաց կունենանք: «Շատ դժվար է տարբերակել՝  դեղատնից գնում է հակաբիոտիկ  անասնաբուժական նպատակներով, թե՞ մարդու համար: Մենք ռսիկեր ենք տեսնում: Առաջարկում ենք հետեւյալը՝ երբ անասնաբուժության մասին օրենքն ընդունվի, ենթաօրենսդրական ակտերը՝ եւս, խնդիրը կկարգավորվի այդ ենթաօրենսդրական ակտերով: Մինչ այդ օրենքը կարգավորում պետք է լինի»,- մանրամասնեց  կառավարության անդամը: