Գլխավոր Լուրեր Անթալիայում փոթորիկի հետևանքով անհետ կորած աղջկան չեն գտել (տեսանյութ)

Անթալիայում փոթորիկի հետևանքով անհետ կորած աղջկան չեն գտել (տեսանյութ)

6
0

Թուրքիայի Անթալիայի Քեմեր շրջանում տեղի փրկարարական ծառայությունը արդեն 6 օր շարունակ որոնում են 20-ամյա աղջկա, ով անհետ կորել է շրջանում մոլեգնած փոթորիկից հետո։ Փոթորիկի հետևանքով եղել է 2 զոհ և 15 վիրավոր։

Աղջկա որոնման աշխատանքներին միացել են ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներն։ Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 144 մարդ։ Գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր։