Գլխավոր Լուրեր Ապագա գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Ապագա գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

8
0

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 23:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ապագա գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում գտնվող փայտյա տնակում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:25-ին, մարվել` 01:18-ին:

Ամբողջությամբ այրվել է Յ. Կ.-ին պատկանող վագոն-տնակը՝ մոտ 36 քմ: