Գլխավոր Աշխարհ Apple-ն արգելափակել է ԱՄՆ-ում անկարգությունների ժամանակ գողացված սմարթֆոնները

Apple-ն արգելափակել է ԱՄՆ-ում անկարգությունների ժամանակ գողացված սմարթֆոնները

11
0

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հետևում և արգելափակում է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ գողացված սմարթֆոնները, հայտնում է CNN-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ գողացված հեռախոսներին Apple ընկերության կողմից ուղարկված հաղորդագրությունների «սքրինշոթերը» այս շաբաթ սկսել են սոցցանցերում հայտնվել։ Դրանցում ընկերությունը տեղեկացնում է, որ հեռախոսն արգելափակված է, գտնվում է վերահսկողության տակ։

Հայտնի է, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով փակված բրենդային խանութներն ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգություններից ընդամենը մի քանի օր առաջ էին վերսկսել իրենց գործունեությունը։