Գլխավոր Լուրեր Արարատի մարզպետի երկու տեղակալներն ազատվել են պաշտոնից

Արարատի մարզպետի երկու տեղակալներն ազատվել են պաշտոնից

8
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզպետի տեղակալներ Տիգրան Պարսիլյանն ու Արթուր Մկրտչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական e-gov.am կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Նույն հոդվածով աշխատանքից ազատվել է նաև մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը: