Գլխավոր Լուրեր «Արհմիությունների մասին» նախագիծն օրակարգում չընդգրկվեց

«Արհմիությունների մասին» նախագիծն օրակարգում չընդգրկվեց

7
0

Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի հեղինակած «Արհմիությունների մասին» նախագիծը, որը 36 կողմ,  53 դեմ և 3 ձեռնպահ ձայներով օրակարգում չընդգրկվեց:

«Նախագծի նպատակն էր ստեղծել անկախ արհեստակցական միություններ, որ հարյուր հազարավոր աշխատողներ, ովքեր աշխատում են ստրկական պայմաններում, զուրկ են իրավական պաշտպանությունից, հնարավորություն ունենան այդ չնչին անդամավճարի միջոցով իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանել»,- ելույթի ժամանակ ասաց Պետրոսյանը։

Պատգամավորը նշեց, որ միությունների ստեղծմամբ լուծվելու էր նաև փաստաբանների ծառայություններից օգտվելու խնդիրը։