Գլխավոր Լուրեր Արսեն Թորոսյանը ստորագրել է շտապօգնության կողմից տեղափոխված հիվանդների բուժօգնության վերաբերյալ հրաման

Արսեն Թորոսյանը ստորագրել է շտապօգնության կողմից տեղափոխված հիվանդների բուժօգնության վերաբերյալ հրաման

29
0

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է հրաման, համաձայն որի վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսելու են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտների համար:

Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վերջին ժամանակաշրջանում շտապ օգնության ծառայության և բնակչության կողմից ստացվող ահազանգերը` վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ հոսպիտալացումների մերժման վերաբերյալ, այսօր ստորագրել եմ հրաման, որի համաձայն այսուհետ վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսելու են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտների համար: Նաև հստակ կանոնակարգվել է շտապօգնության մեքենայի ժամանումից հետո պատասխանատու մասնագետների և աշխատակիցների գործառույթների և պատասխանատվության մեխանիզմը` անհարկի հոսպիտալացումներից խուսափելու նպատակով»: