Գլխավոր Լուրեր Արսեն Թորոսյանն այցելել է Բելառուսի պետական բժշկական համալսարան

Արսեն Թորոսյանն այցելել է Բելառուսի պետական բժշկական համալսարան

11
0

Այսօր Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարներն այցելել են Բելառուսի պետական բժշկական համալսարան, որտեղ հանդիպել են հաստատության ռեկտորի, միջազգային հարցերով պրոռեկտորի, ինչպես նաև Բելառուսի բժշկական հետդիպլոմային ակադեմիայի ռեկտորի հետ։

Արսեն Թորոսյանը և Վալերի Մալաշկոն շրջել են համալսարանի տարածքում, ծանոթացել սիմուլյացիոն կենտրոնի հնարավորություններին, մարդու նորմալ անատոմիայի ամբիոնում գործող 3D մոդելավորման սարքի գործունեությանը։

Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է նաև Բելառուսի բժշկական կրթության համակարգին: Նշենք, որ Բելառուսում պետական բժշկական համալսարանները գործում են առողջապահության նախարարության ենթակայությամբ, իսկ կրթական ծրագրերը լիցենզավորվում են կրթության նախարարության կողմից։