Գլխավոր Բլոգ Աշխատանքի առաջարկ՝ նախարարությունից

Աշխատանքի առաջարկ՝ նախարարությունից

11
0

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Եթե ցանկանում եք դառնալ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ կամ ՔՈԼԵՋԻ տնօրեն, դիմեք ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար Ուսուցման ազգային հիմնադրամին: Մենք շատ ենք ցանկանում, որ միջին և նախնական մասնագիտական/արհեստագործական ուսումնական հաստատություններ գան նոր մարդիկ՝ նոր գաղափարներով ու հմտություններով: Անպայման դիմե’ք:
Ավելի ուշ կհրապարակեմ ևս մի հայտարարություն թափուր աշխատատեղի համար:
Իհարկե, վատ չէր լինի, եթե լրատվամիջոցներն օգնեին մեզ այս տեղեկությունը տարածելու հարցում »: