Գլխավոր Լուրեր «Ասպետների ռազմական ճամբար» Արցախում

«Ասպետների ռազմական ճամբար» Արցախում

50
0

aspet2015թ. հուլիսի 10-ին՝ ժամը 7.30, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցների 40 պատանիներ ՀՀ ՊՆ ավտոբուսներով կմեկնեն Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար՝ Երևան — Սևան – Վարդենիս — Քարավաճառ — Թարթառի հովիտ — Նոր Այգեստան երթուղով։ Արդեն չորրորդ տարին անընդմեջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ԼՂՀ ԿԳՆ հրավերով, ՀՀ ՊՆ աջակցությամբ մասնակցում է Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին։ Մեր պատանիները արցախցի, լիբանանցի հասակակիցների հետ ՆԶՊ-ն յուրացնում են իրական բանակային պայմաններում, ծանոթանում Արցախ աշխարհին: Ճամբարը կազմակերպվում է ԼՂՀ Նոր Այգեստան գյուղում, Բալուջա գետի ափին, հրաշալի անտառում: Մինչ մեկնելը ծրագրում ներառված սովորողները Երևանում մասնակցել են «Երևանյան ասպետ» նախագծին՝ ճամբարին նախապատրաստում կրթահամալիրի ռազմա-մարզական ավանում, հայրենագիտական քայլարշավներ, վերելք Արագած: Հրավիրում ենք ճանապարհելու հայաստանցի ասպետներին: