Գլխավոր Լուրեր ԱԽ քարտուղարը՝ Սերժ Սարգսյանի կողքին կանգնելու մասին

ԱԽ քարտուղարը՝ Սերժ Սարգսյանի կողքին կանգնելու մասին

20
0

Ինչպե՞ս է վերաբերվում  անվտանգության խորհրդի քարտուղարը դատարանների ելքերն ու մուտքերը փակելու  վարչապետի կոչին: «Դա հեղափոխության երրորդ փուլն է: Կարծում եմ՝ ակցիան իր նպատակին ծառայել է: Հիմնականում դրական մեսիջներ ենք ստացել  միջազգային  կառույցներից»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Հիշեցմանը, թե շաբաթներ առաջ Արմեն Գրիգորյանը կանգնել է Սերժ Սարգսյանի կողքին, Ախ քարտուղարը հերքեց դա. «Միջոցառում էր, որին երկուսս էլ ներկա էինք: Բնականաբար, զգացողություններս ոչ ստանդարտ էին»:

Արմեն Գրիգորյանն ասաց՝ չի սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը:

Հիշեցնենք՝ այս տարի մայիսի 9-ին Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: