Գլխավոր Լուրեր Այսօր Վարդավառ է

Այսօր Վարդավառ է

66
0

Այսօր տոնում ենք Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը։ Այն Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Տոնի պատմությունը գալիս է դեռևս հնագույն ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։

Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։

Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Այսօր մայրաքաղաքում և մի շարք մարզերում սպասվում են տարբեր միջոցառումներ։