Գլխավոր Լուրեր ԱԺ-ի մաքրող ձեռքն ու ավելը կհասնեն Լունապարկ

ԱԺ-ի մաքրող ձեռքն ու ավելը կհասնեն Լունապարկ

18
0

Մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակը հնարավորություն է միանալու համաշխարհային բնապահպանական շարժմանը: Այս նախաձեռնության գլխավոր նպատակը քաղաքացիների շրջանում մաքրությունն ապրելակերպ դարձնելն ու չաղտոտելու մշակույթ ձևավորելն է:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորները և աշխատակազմը նույնպես մասնակցելու են շաբաթօրյակին, որի շրջանակներում կազմակերպվելու է նաև ծառատունկ, իսկ նախատեսվող հատվածը հետագայում լինելու է Ազգային ժողովի խնամքի ներքո:

Ազգային Ժողովը շաբաթօրյակը կանցկացնի Վարդան Մամիկոնյանի հուշարձանից Լունապարկ ընկած տարածքում առավոտյան՝ ժամը 09։00-ից:

 

Աժ մամլո ծառայություն