Գլխավոր Լուրեր ԱԺ օրակարգը կլինի հագեցած

ԱԺ օրակարգը կլինի հագեցած

10
0

Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը մեկնարկեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթով, ով անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԱԺ նստաշրջանը հագեցած չէ։

«Ես ուզում եմ ասել, որ սա օբյեկտիվ պատճառներ ունի. նախևառաջ նախկինում Ազգային ժողովի ընտրությունները տեղի էին ունենում մայիսին և մինչև այս փուլին հասնելը Ազգային ժողովն ունենում էր 3 ամիս ժամանակ ու այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում ու օրակարգ էր հասունանում։ Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո ու ընթացք չի եղել օրակարգը հագեցնելու»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ շատ հարցեր քննարկումների փուլում են և շուտով կմտնեն օրակարգ։