Գլխավոր Լուրեր Բակո Սահակյանը կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության հետ

Բակո Սահակյանը կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության հետ

4
0

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ այսօր երեկոյան տեղի կունենա հանդիպում խմբակցության և Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի միջև: Լուրը հաստատել են «Իմ քայլը» խմբակցությունից:

Հիշեցնենք, որ այսօրվա իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող քաղաքական ուժեր, ովքեր տարաձայնություններ, հակասություններ անգամ թշնամանք են փորձում հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև, «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ։