Գլխավոր Արցախ Բակո Սահակյանն ապօրինի նախագահ է, և իր որոշումներն էլ են ապօրինի. Խանումյան

Բակո Սահակյանն ապօրինի նախագահ է, և իր որոշումներն էլ են ապօրինի. Խանումյան

16
0

Մեզ Բակո Սահակյանի հրամանագրերը չեն հետաքրքրում, որովհետև Բակո Սահակյանն ապօրինի է զբաղեցնում Արցախի նախագահի պաշտոնը: Արցախի Սահմանադրությամբ՝ երրորդ ժամկետ գոյություն չունի, բայց նա երրորդ ժամկետով է պաշտոնավարում: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը, պատասխանելով հարցին, թե իրենք չեն պատրաստվում բարձրաձայնել այն հարցը, որ Արցախի ոստիկանության պետի նշանակումը եղել է ապօրինի:

«Բակո Սահակյանը պաշտոնավարում է ապօրինի, ուստի իր բոլոր հրամանագրեն ապօրինի են»,- ասաց Խանումյանը:

Ավելի վաղ AraratNews.amհայտնել էր, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապօրինի հրամանագիր է ստորագրել և, անտեսելով Սահմանադրության և օրենքների պահանջները, անօրինական կերպով Արցախի ոստիկանապետ է նշանակել Լևոն Մնացականյանին: