Գլխավոր Լուրեր Բերդում հաշվում են կարկուտի պատճառած վնասները

Բերդում հաշվում են կարկուտի պատճառած վնասները

17
0

Կարկուտը վնասել է  Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի գյուղացիների բերքն ու բարիքը: Նախնական տվյալներով՝ կարկուտը վնասել է աշնանացանը, լոբու մշակաբույսը, խաղողը: Հիմա հաշվում են վնասի չափերը: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանից: «Մեր համայնքային հանձնաժողովն աշխատում է: Ծավալների մասին տեղեկությունը կուղարկեն մարզպետարան, որից հետո կուղարկենք գյուղատնտեսության ու տարածքային կառավարման նախարարություն:

Բերդում հակակարկտային կայան չլինելը, պաշտոնյայի խոսքով՝ եղել է մարզպետարանի ուշադրության կենտրոնում: «Նախատեսել ենք այս տարի եւս տեղադրել այն Իջեւանում եւ Բերդում, եթե բյուջեի միջոցները բավարար լինեն»,- ասաց մարզպետարանի ներկայացուցիչը:

Սոնա Դավթյան