Գլխավոր Լուրեր Բնակիչները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

Բնակիչները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

24
0

Արդեն մեկ ժամ է՝ ջուր չլինելու պատճառով Զվարթնոց թաղամասի սեփական տների բնակիչները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը։

«Ամեն տարվա էս սեզոնին ջրի խնդիրը չի լուծվում։ Խոստանում են, որ գոնե օրական կանոնավոր՝ 8 ժամ ջուր կտան, սակայն ոչ մի օգուտ»,- ասում են ակցիայի մասնակիցները։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը։

Հ․Գ․ Քիչ առաջ  Araratnews.am-ի խմբագրություն զանգահարել էր Ռաֆայել Պետրոսյան անունով մեկը, ով ներկայացել էր որպես ակցիայի մասնակից, բայց մեզ ապատեղեկատվություն էր հաղորդել՝ նշելով, որ ակցիայի մասնակիցները փակել են ոչ թե Երևան-Արմավիր, այլ Երևան-Էջմիածին ճանապարհը։

«Բնակիչները բողոքում են, որ ջուր չունեն։ Սպասում են, որ պատասխանատուները գան։ Հիմա ոստիկաններ են եկել, փորձում են ճանապարհը բացեն»,- ասել էր Պետրոսյանը։