Գլխավոր Լուրեր Բռնցքամարտի ֆեդերացիան մարզագույքով է ապահովել Գյումրիի երկու մարզադպրոց

Բռնցքամարտի ֆեդերացիան մարզագույքով է ապահովել Գյումրիի երկու մարզադպրոց

7
0

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շարունակում է արդիկանացնել և ժամանակակից գույքով ապահովել առաջին հերթին արդյունավետ գործող մարզադպրոցները:

ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի, ֆեդերացիայի փոխնախագահ, Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանի նախաձեռնությամբ Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճը և Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցը համալրվել են բարձրորակ պարկերով:

 Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Ծրագիրը շարունակական է լինելու. հաջորդ կանգառը Վանաձորն է: