Գլխավոր Բլոգ Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն տարածքների դիմաց»

Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն տարածքների դիմաց»

13
0

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Ինձ զայրացնում է կեղծ խաղաղասերների բթամտությունը» վերտառությամբ գրառում է կատարել:

«Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լեզեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը:

Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն տարածքների դիմաց» ու վերջ:

Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը Արցախից կվերադառնամ, կասեմ»,- գրել է նա: