Գլխավոր Հասարակություն COVID-19-ով հոսպիտալացվածների համար հարազատները չպետք է սնունդ տանեն․ դրսից ուտելիք ընդունել չի...

COVID-19-ով հոսպիտալացվածների համար հարազատները չպետք է սնունդ տանեն․ դրսից ուտելիք ընդունել չի թույլատրվում. armtimes.com

21
0

Հայաստանի այն բժշկական հաստատություններում, որտեղ գտվում են COVID-19-ով հիվանդ պացիենտներ, սննդի մատակարարումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության եւ տարբեր կազմակերպությունների միջոցով։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին ԱՆ լրատվական ծառայությունից։

Այն հարցին, թե այս օրերին կորոնավիրուսի նոր ենթատեսակով վարակված անձանց հարազատները կարո՞ղ են սնունդ փոխանցել հիվանդներին,պատասխանեցին, որ դրսից ուտելիք չի թույլատրվում։

Նշենք, որ Հայաստանում այժմ միայն COVID-19-ով հիվանդ պացիենտների բուժմամբ զբաղվում են 9 բժշկական հաստատություններ։

Armtimes.com