Գլխավոր Լուրեր Դանակահարություն` Ծարավ Աղբյուրի փողոցում

Դանակահարություն` Ծարավ Աղբյուրի փողոցում

13
0

Ապրիլի 20-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 64-ամյա տղամարդ, իսկ ժամը 22.10-ին «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 40-ամյա տղամարդ: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետեւանքով:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալու:

Ժամը 23.20-ին 64-ամյա տղամարդու կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ին, տան բակում, վիճաբանության ժամանակ, ամուսնուն եւ որդուն վնասվածքներ են պատճառել:

Ոստիկանության ծառայողները պարզել են կատարողի ինքնությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Նախապատրաստվում են նյութեր: