Գլխավոր Լուրեր Դեղատոմսով դուրս գրվող դեղերի որոշման ընդունումը հետաձգվեց

Դեղատոմսով դուրս գրվող դեղերի որոշման ընդունումը հետաձգվեց

13
0

ՀՀ  կառավարության նիստում այսօր Դեղատոմսով դուրս գրվող դեղերի որոշման ընդունումը հետաձգվեց, քանի որ  էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն առաջարկեց կառավարության Դեղատոմսով դուրս գրվող դեղերի  ցանկից դուրս հանել անասնաբուժական դեղերը:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ կարծում էր՝ կարգավորում անանսաբուժական դեղերի հետ կապված պետք է լինի: Ուստի, որոշեցին եւս մեկ անգամ այն քննարկել:

Հիշեցնենք՝  նախարարությունը ներկայացրեց դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկը՝ հսկվող դեղեր, թրմանյութ, հոգեմետ, հոգեներգործուն նյութեր պարունակող դեղեր, անվճար կամ արտոնյալ պայմաններով,  հակավարակային, միզոտրոտոպ պարունակող դեղեր:

Մնացած դեղատոմսով դուրս գրվող դեղերի համար  նախարարությունն առաջարկում է ժամկետ՝  2023 թ-ը, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգը լիարժեք  կներդրվի: