Գլխավոր Լուրեր Դեռևս այն փուլը չէ, որ պարզենք ժողովրդի տեսակետը Արցախի հակամարտության կարգավորման շուրջ

Դեռևս այն փուլը չէ, որ պարզենք ժողովրդի տեսակետը Արցախի հակամարտության կարգավորման շուրջ

7
0

Սա դեռևս այն փուլը չէ, որ պարզենք ժողովրդի տեսակետը Արցախի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է ժողովուրդը որոշի:

«Մենք դեռևս այդ փուլում չենք, բայց մեր հասարակությունը շատ զարգացած է, և մենք կկարողանանք տեսնել ժողովրդի կամքի արտահայտումը տարբեր ձևերով»:

Մնացականյանի խոսքով՝ Փաշինյանը խոսում է սկզբունքի մասին, որովհետև հաճախ եղել են իրավիճակներ, որ ենթադրություն է եղել, որ ինչ-որ մի գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել. «Կառավարությունն ունի ժողովրդի մանդատը, որը նրան տրվել է ընտրությունների միջոցով, և կառավարությունն այդ մանդատով է ստանձնել պարտականությունը և մինչև վերջ տանելու է բանակցությունները»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: