Գլխավոր Լուրեր Դոլարի փոխարժեքի վերելքը շարունակվում է

Դոլարի փոխարժեքի վերելքը շարունակվում է

9
0

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 25-ին, կազմել է 488.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 554.77 դրամ (աճել  է 0.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 639.39 դրամ (աճել է 3.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.49  դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 249.42 դրամ, ոսկի՝  20,887.68 դրամ, պլատին՝ 13,044.49 դրամ: