Գլխավոր Լուրեր Դրամահավաքների հետ կապված թեժ գծի զանգերի քանակը նվազել է

Դրամահավաքների հետ կապված թեժ գծի զանգերի քանակը նվազել է

8
0

Հայաստանի դպրոցներում դրամահավաքների դեպքերով պայմանավորված թեժ գծի զանգերի քանակը զգալիորեն նվազել է: Այս մասին ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դպրոցներում դրամահավաքները 100 տոկոսով բացառել հնարավոր չէ:Բայց զգալի նվազել են դրամահավաքների հետ կապված թեժ գծերի զանգերը: Ըստ էության սրա ողնաշարը կոտրված է»,-ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ առանձին դեպքի մասին տեղեկատվություն ստացել է, և այն համապատասխան արձագանք կստանա։