Գլխավոր Միջազգային Էբոլա վիրուսի հետևանքով մահացած մարդկանց թիվը գերազանցել է 8,5 հազարը

Էբոլա վիրուսի հետևանքով մահացած մարդկանց թիվը գերազանցել է 8,5 հազարը

6
0

africa_syringe

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հետևանքով մահացած մարդկանց թիվը հատել է 8,5 հազարի սահմանագիծը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Ավելի կոնկրետ՝ հիվանդացության հիմնական օջախներ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում, ինչպես նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում փաստացի արձանագրվել է մահացության 8 594 և հիվանդացության 21 614 դեպք:

Նշենք, որ 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:

Հավելենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդի տարածման տեմպերը 2015թ.-ի երկրորդ կեսից կնվազեն: