Գլխավոր Լուրեր Ըմբշամարտի ԵԱ. Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է հավաքականի կազմը

Ըմբշամարտի ԵԱ. Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է հավաքականի կազմը

15
0

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է թիմի կազմը Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի առաջնության համար:

Ռումինիայի մայրաքաղաքում մեդալների համար կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարը կսկսեն ապրիլի 12-ից: