Գլխավոր Աշխարհ «Google»-ը կբացի գրասենյակները

«Google»-ը կբացի գրասենյակները

26
0

FILE PHOTO: 3D printed coronavirus model and Google logo are placed near an Apple Macbook Pro in this illustration taken April 12, 2020. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo

«Google» ընկերությունը հուլիսի 6-ից կսկսի բացել աշխարհում իր գրասենյակների մեծ մասը: Սկզբնական շրջանում գրասենյակներում կաշխատի աշխատակիցների 10 տոկոսը:

Ինչպես տեղեկացնում է ռուսական ria.ru-ն, սկզբում գրասենյակներ կվերադառնան այն աշխատակիցները, որոնց ներկայությունը աշխատավայրում անհրաժեշտ է:

Նախատեսվում է, որ սկզբնական շրջանակում գրասենյակներում կլինի աշխատողների 10 տոկոսը, հետագայում՝ մինչև 30 տոկոսի չափով, եթե թույլ տան պայմանները:

Աղբյուրը գրում է, որ ըստ ընկերության ղեկավարության՝ աշխատողների վերադարձը մինչև տարվա վերջ կլինի կամավոր: