Գլխավոր Բլոգ Հաջողությում եմ մաղթում Նարինե Թուխիկյանին. Տիգրան Գալստյանի գրառումը

Հաջողությում եմ մաղթում Նարինե Թուխիկյանին. Տիգրան Գալստյանի գրառումը

30
0

Մշակույթի  նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Այս մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում ամենակարևոր ձեռքերումներն են.
Զվարթնոց օդանավակայանին, Ռոսիա կինոթատրոնին, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճին, Հանրապետության հրապարակի և Երիտասարդական մետրոյի կայարաններին, Գյումրու Աճեմյանի անվան թատրոնին և տասնյակ այլ կառույցներին պատմության և մշակույթի նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալը (այս հուշարձանների մեծ մասը նախկին ծրագրերով նախատեսված էր քանդել):
Կասեցվել է 1616 կառավարության որոշմամբ հաստատված (հավելված 2) Երևան քաղաքում տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը (14 հուշարձան՝ այդ թվում Արամի 23):
Դադարեցվել է Ամբերդի պահպանական գոտում ռեստորանի կառուցումը:
Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ուժեղացված պաշտպանության է շնորհել:
2018 թվականին Մշակույթի նախարարութան ներքո գործող թանգարաններում մեկ տարվա ընթացքում եղել է ռեկորդային թվով այցելություններ։

Հաջողություն եմ մաղթում Նարինե Թուխիկյանին, որը նոր նախարարության կազմում մշակութային ժառանգության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ է նշանակվել:
Սիրով ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը և անհրաժեշտության դեպքում նորից կշարունակեմ ծառայել»: