Գլխավոր Լուրեր Համայնքի սեփականությունը վաճառվել է Մհեր Սեդրակյանի ու իր փեսայի օրո՞ք

Համայնքի սեփականությունը վաճառվել է Մհեր Սեդրակյանի ու իր փեսայի օրո՞ք

26
0

սեդրակյան-հարությունյան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրեր առաջ հայտարարեց, որ Էրեբունի եւ Դավիթաշեն վարչական շրջանների աշխատակազմերի շենքերի մի մասը սեփականաշնորհվել է: Araratnews.am-ը զանգահարեց Էրեբունի վարչական շրջանի  ղեկավար Արման Աբրահամյանի մամուլի խոսնակ Արթուր Օսիպյանին՝ տեղեկանալու, թե վաճառքը ո՞ր թվականին է եղել: «Վարչական շրջանի աշխատակազմի շենքի կեսից ավելին 2007 թվականին է օտարվել»,- ասաց մամուլի խոսնակը:

Թե ովքեր են սեփականատերերը, մամուլի խոսնակն ասաց՝ անուններ  չգիտի: «Մենք այդպիսի տվյալներ չունենք: Կարող եմ ասել, որ օտարվել է այն ժամանակվա համայնքի ավագանու որոշմամբ: Իսկ թե ինչպես են արել՝ արխիվում տեղեկություն չկա»,- ասաց Արթուր Օսիպյանը:

Բացի վարչական շրջանի աշխատակազմի շենքի մի մասի օտարումից, օտարվել են եւս 2 գրադարանի շենք 2009 թվականին եւ մեկ մարզադպրոց: «Մենք տեղեկություն ունենք, մարզադպրոցը  վաճառվել է 2012-ին»,- մանրամասնեց  մամուլի խոսնակը:

Վաճառքի բոլոր փաստաթղթերը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմը փոխանցել է Երեւանի քաղաքապետարանին:

Հիշեցնենք՝ 2007 թվականին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է եղել Մհեր Սեդրակյանը, որը հայտնի է Թոխմախի Մհեր մականունով:  2009-ին վարչական շրջանը ղեկավարել է նրա քրոջ փեսան՝ Արմեն Հարությունյանը: Հիմք ընդունելով Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի տեղեկությունները՝  կարող ենք ենթադրել, որ  օտարումները եղել է Սեդրակյանների դինաստիայի օրոք:

Դավիթաշենի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի պարզաբանումը՝ այստեղ:

Սոնա Դավթյան