Գլխավոր Լուրեր Հայաստան ներկրվող կոկորդիլոսներին վիզա կտրվի․ Անանյան

Հայաստան ներկրվող կոկորդիլոսներին վիզա կտրվի․ Անանյան

11
0

Հայաստանում կոկորդիլոսի բուծման ծրագրի իրագործման հետ կապված խնդիրները լուծվել են։ Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ Տանզանիայից Հայաստան ներկրվող կոկորդիլոսներին վիզա կտրվի:

«Կոկորդիլոսը երկկենցաղ է, և շատ դեպքերում դասակարգման խնդիր կա»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Հարցին՝ վիզա տրվե՞լ է, Անանյանը պատասխանեց` հա՛, տրվել է:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել էր, որ հարցը հետաձգվել է, քանի որ «չէին կարողանում բնորոշումը տալ կոկորդիլոսի ձվի՝ դա թռչնի է, թե կենդանու»: