Գլխավոր Լուրեր Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ հաղթանակը

Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ հաղթանակը

8
0

Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում անցկացրեց 4-րդ տուրի իր հանդիպումը:

Մեր ընտրանին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց Հունաստանի հետ: Թեժ ու դրամատիկ խաղն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով՝ 3:2:

Այս հաղթանակից հետո մեր ընտրանին վաստակեց 6 միավոր և դուրս եկավ 3-րդ հորիզոնական:

Ընտրական փուլում պայքարը շարունակվում է, և մեր հավաքականը դեռ շանսեր ունի անցողիկ տեղում հայտնվելու համար:

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանն էլ հայտնում է, որ փառահեղ հաղթանակի կապակցությամբ ՀՖՖ Նախագահ Արթուր Վանեցյանը տեսակապով  շնորհավորել մեր ֆուտբոլիստներին:

Հունաստանում տեղի ունեցող հանդիպմանը հետևում էին ՀՖՖ գործկոմի անդամ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը,  «Լոռի» ակումբի ներկայացուցիչ Թովմաս  Գրիգորյանը: