Գլխավոր Լուրեր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

8
0

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հաջողությամբ ժամկետից շուտ ավարտեց 5.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Թողարկման ծավալը կազմում է 2,100,000 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022թ. հունվարի 29-ին:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և կունենան շուկա ստեղծող: