Գլխավոր Մամուլ «Հայկական ժամանակ». Հայաստանյան քննչական մարմինները ունեն բավարար նյութեր մի քանի առանցքային հարցերի...

«Հայկական ժամանակ». Հայաստանյան քննչական մարմինները ունեն բավարար նյութեր մի քանի առանցքային հարցերի պատասխանելու համար

10
0

hjamanak

«Չնայած Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվելը էականը խոչընդոտներ է ստեղծում նախաքննության համար, հայաստանյան քննչական մարմինները ունեն բավարար նյութեր մի քանի առանցքային հարցերի պատասխանելու համար: Հիմնական հարցերից մեկը, որ հենց սպանության առաջին օրից շրջանառվում է հանրության շրջանում, հետևյալն է. արդյո՞ք Պերմյակովը միայնակ է գործել, այսինքն մենա՞կ է սպանել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին:

Հայաստանի իրավապահ մարմինները ձեռքի տակ բավարար նյութեր ունեն այս ուղղությամբ առաջ շարժվելու համար: Նրանք դեպքի վայրում հայտնաբերել և առգրավվել են սպանության ենթադրյալ գործիքը Կալաշնիկովի ավտոմատը, որն ըստ ամենայնի պատկանում է Պերմյակովին: Եվ ուրեմն, դատաձգաբանական փորձաքննությունը կարող է պատասխանել մի շատ կարևոր հարցի. Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամները սպանվել են այդ նո՞ւյն ավտոմատից, թե ոչ: Եթե այո, դա կդառնա ևս մեկ հիմնավորում այն բանի, որ մարդասպանը միայնակ է գործել, եթե ոչ սա արդեն 180 աստիճանով կփոխի քննության տրամաբանությունը և կնշանակի, որ Պերմյակովի հետ եղել են այլ մարդիկ նույնպես: Նախօրեին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այլոց շարքում նշանակվել է դատաձգաբանական համալիր փորձաքննություն: Սա նշանակում է, որ առաջիկայում մենք կունենանք այդ շատ կարևոր հարցի պատասխանը, բոլորը սպանվել են նո՞ւյն զենքից, թե տարբեր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։