Գլխավոր Լուրեր Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

9
0

Armsport-ը գրում է.

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

Կիսաեզրափակիչ փուլի՝ «Վալենսիայի» հետ պատասխան խաղում (4-2) Օբամեյանգը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Քվեարկության արդյունքում գաբոնցի ֆուտբոլիստը շրջանցել է թիմակից Ալեքսանդր Լակազետին, ինչպես նաև «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային և կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս Չիկին, որոնք «ազնվականներին» օգնեցին դուրս գալ եզրափակիչ՝ հաղթահարելով «Այնտրախտի» արգելքը։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։