Գլխավոր Լուրեր ՀՖՖ-ն հարգում է Մխիթարյանի որոշումը. Մելիքբեկյան

ՀՖՖ-ն հարգում է Մխիթարյանի որոշումը. Մելիքբեկյան

10
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հարգում է Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Մենք շատ ուշադիր հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, սակայն Հենրիխ Մխիթարյանն այս դեպքում չի ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դա ակումբի և ֆուտբոլիստի գործն է: Նրանք քննարկել և նման որոշում են կայացրել, և մենք հարգում ենք այդ որոշումը»,- ասաց Մելիքբեկյանը:

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի եզրափակիչը: Մխիթարյանն էլ սոցցանցերի իր էջերում գրել էր, որ մեծ ցավ է ապրում խաղին չմասնակցելու համար:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ: