Գլխավոր Լուրեր ՀՀ դեսպանությունը հերքում է հայի մահվան լուրը

ՀՀ դեսպանությունը հերքում է հայի մահվան լուրը

5
0

Հայցելով հանրության ներողամտությունը տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետեւանքով զոհ չի եղել։ Այս մասին թվիթերյան էջում գրառում է արել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Դեսպանությանը թյուրամիցության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի ատրահոսքից զոհված երիտասարդի հարազատները»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Հաագայում շենքի փլուզման հետեւանքով զոհվածը 1996թ. ծնված տղամարդ է, ազգությամբ հայ։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հաագա քաղաքում (Նիդերլանդներ) պայթյուն է որոտացել։ Պայթյունը վնասել է մի քանի սենյակներ: Դեպքը տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյունի հետեւանքով։

Ըստ նիդերլանդական լրատվամիջոցների՝ պայթյունի հետեւանքով վիրավորվել է տասը մարդ։