Գլխավոր Լուրեր ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել Ռուսաստանում հարկերից խուսափելուց առաջացած պարտքը. ՊԵԿ

ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել Ռուսաստանում հարկերից խուսափելուց առաջացած պարտքը. ՊԵԿ

5
0

Գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն ռեժիմով կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը: Այն, ի դեպ, կարող է հիմք հանդիսանալ նշված քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելելու համար:

ՀՀ քաղաքացիներն իրենց կողմից կատարված գործարքների արդյունքում առաջացած մաքսային վճարների և վարչական տույժերի հնարավոր պարտքերի մասին տեղեկատվությունը կարող են ստուգել կայքէջում՝ հետևյալ հղմամբ.

Անհրաժեշտ է մուտքագրել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, քաղաքացիություն, ծննդյան ամսաթիվ: