Գլխավոր Լուրեր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

6
0

Մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մայիսի 9-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 10:00-ից թունելը փակ է լինելու:

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մայիսի 9-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդկմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: