Գլխավոր Լուրեր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

9
0

ՀՀ տարածքում, ապրիլի 21-ի ժամը 10:30-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար (Գեղարքունիքի մարզի կողմից):

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհնը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա: