Գլխավոր Լուրեր ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

5
0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու և դրա հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: 

Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»