Գլխավոր Լուրեր Հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ այդ թվում 7-ամյա երեխա

Հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ այդ թվում 7-ամյա երեխա

7
0

Մարտի 29-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ մարտի 27-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա ԻԻՀ քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում վթարի է ենթարկվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երեւան ճանապարհին՝ Մեծամոր քաղաքի հատվածում, վրաերթի է ենթարկել անձը չպարզված 35-40 տարեկան տղամարդու, ինչից հետո նրան տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շչեդրինի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 21.40-ին, «Սուբառու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 30-ին, ժամը 10.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արամի եւ Սարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 17.40-ին, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ջուղայի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 29-ին, ժամը 19.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։